Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում և քամու ուժգնացում
10/03/2022 20:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Հանրապետության տարածքում` մարտի11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 11-12-ը և13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում