Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցեր
10/03/2022 22:58
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Անթալիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում