Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Հայաստանի տարածքում մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում մարտի 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում