Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
14/03/2022 09:54

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախաձեռնությունները ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ» – հայտնում է գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում