Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5 կետից բաղկացած պայմանները

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, Times․am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է Հայաստանին փոխանցված փաստաթղթի հինգ կետերը, որոնց իրականացման դեպքում Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան նշել է ՀՀ-ին առաջարկված 5 կետերը, դրանք են․
1․ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
2․ պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
3․ զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
4․ սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
5․ տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում