Երևանում փլատակների տակ հայտնաբերվել է 18-ամյա քաղաքացու դի
21/03/2022 11:34

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, Times․am: Երեւանի Արին Բերդ փողոցում՝ փլատակների տակ հայտնաբերվել է 2004 թվականին ծնված քաղաքացու դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին»,- նշել է ԱԻՆ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում