Շվեդիան ևս 5 հազար հակատանկային նռնականետ կտրամադրի Ուկրաինային
23/03/2022 22:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, Times․am: Շվեդիան Ուկրաինա կմատակարարի ևս 5 հազար մեկանգամյա հակատանկային նռնականետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը:
«Ծայրահեղ կարևորում ենք՝ շարունակել ակտիվորեն աջակցել Ուկրաինային»,- հայտարարել է նա:
Շվեդիայի կառավարությունը փետրվարի 27-ին հայտնել էր, որ Ուկրաինա է ուղարկվելու 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոն, 5 հազար «Pansarskott 86» մեկանգամյա հակատանկային նռնականետ, ինչի համար հատկացվել էր շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Ուկրաինայի Կենտրոնական բանկի ֆոնդին, երկրի զինված ուժերին աջակցելու նպատակով, փոխանցվել էր ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում