«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում»․ նոր օրենքը՝ պատուհաս տնտեսվարողների գլխին․ «Ժողովուրդ»

«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում»․ նոր օրենքը՝ պատուհաս տնտեսվարողների գլխին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվել է: Առողջապահության նախարարության որոշումը ոչ միայն ծխողների, այլ նաեւ տնտեսվարողների մոտ է դժգոհության մեծ ալիք բարձրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը, շրջայց կատարելով երեւանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ, որոնք մշտապես ու օրվա տարբեր ժամերի լեփ-լեցուն են լինում, արձանագրեց, որ վերոնշյալ օրենքից հետո դրանք հիմնականում կիսադատարկ էին: Սրճարանների, ռեստորանների անգամ հիմնական (մի քանի տարվա) հաճախորդները հրաժարվում են այցելել այնպիսի վայր, որտեղ մի բաժակ սուրճը մի գլանակ ծխախոտի հետ «վայելել» չեն կարող:

«Մոտ 80 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը, հետեւաբար՝ այդքան անգամ նաեւ շրջանառությունը: Նախարարությունը, որ իբրեւ թե մարդկանց առողջության մասին է մտածում, այժմ մեզ շնչահեղձ է անում: Այսպես երկար աշխատել պարզապես հնարավոր չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի ղեկավարը:

Առողջապահության նախարարության ընդունած հերթական օրենքը, փաստորեն, այժմ էլ տնտեսվարողների գլխին է պատուհաս դարձել, որոնք չգիտեն՝ օր օրի նվազող հաճախորդների սիրտն ինչպես շահել: Մեզ հետ զրույցում որոշ ռեստորանատերեր նշեցին, որ պատրաստվում են ինչ-ինչ քայլերի դիմել, օրենքի վերանայման պահանջով գուցե անգամ փողոց դուրս գան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում