Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար գնացքը
29/03/2022 12:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար երկաթուղային շարժակազմը: Մարտի 29-ին այդ մասին հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ գնացքում, որը 970 մարդ էր փոխադրում Աբուջայից (մայրաքաղաքից) Կադունա քաղաք, տեղի է ունեցել պայթյուն: Բացի դրանից, շատ ուղեւորների պատանդ են վերցրել:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը դրված է եղել վագոններից մեկում: Պայթյունի հետեւանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոններ վնասվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում