ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել Կիևի և Չերնիգովի ուղղություններով ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Քանի որ Ուկրաինայի հետ բանակցությունները անցնում են գործնական հարթություն, որոշում է կայացվել կրճատել ռազմական ակտիվությունը կիևյան և չերնիգովյան ուղղություններով»,-այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Նրա խոսքերով՝ ռուսական կողմը առաջնորդվում է այն հույսով, որ Կիևը կնդունի համապատասխան որոշում և կստեղծի պայմաններ հետագա նորմալ աշխատանքի համար։