ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
29/03/2022 21:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում։
«27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է ամփոփագրում։
ՌԴ ՊՆ-ն պարեկություն է իրականացնում նաև 5 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում ու Լաչինի միջանցքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում