ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգություն են առաջացնում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին տեղեկություններով։ Ողջունում ենք դեէսկալացիայի ուղղությամբ եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից գործադրվող ջանքերը»,-նշել է նա։