Ռուս զինծառայողներին խոշտանգողները գերեվարվել են ՌԴ հատուկ ջոկատայինների կողմից

Ռուս զինծառայողներին խոշտանգողները գերեվարվել են ՌԴ հատուկ ջոկատայինների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Շամանովը պնդում է, որ ռուս զինծառայողներին խոշտանգողները գերեվարվել են ՌԴ հատուկ ջոկատայինների կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք, որոնք ծաղրում և խոշտանգում էին մեր զինծառայողներին, երկար չուրախացան, երեք օր անց մեր հատուկ ջոկատայինները գերեվարեցին այդ տականքներին։ Այսօր նրանք ծնկաչոք գթություն են աղերսում»,-ասել է Շամանովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում