-7.9 C
Yerevan

ԱՄՆ-ը սով է կանխատեսել Բայդենի քաղաքականության պատճառով

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Խերսոնում ռուսները թուրքական նավ են խոցել

Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական Tuzla անվամբ նավը:

Գերմանիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր

Գերմանիայի կառավարությունը համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր։ Այս...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, Times․am: Ջո Բայդենի քաղաքականության պատճառով պարենամթերքի չտեսնված անբավարարություն Է սպառնում ԱՄՆ-ին: Այս նախազգուշացմամբ հանդես Է եկել The Daily Wire ինտերնետ-հրատարակության լրագրող Մայքլ Նոուլզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բայդենը, նշում Է մեկնաբանը, իշխանության ղեկին Է գտնվում արդեն 14 ամիս:

Այդ ժամանակաշրջանում գնաճը հասել Է 40-ամյա առավելագույն ցուցանիշի, իսկ բենզինի գները գերազանցել են պատմական ռեկորդը: «Վերջին երկու տարվա ընթացքում այն, ինչը մեզ թվում Էր՝ երբեք չի կարող տեղի ունենալ, դարձել Է իրականություն. համարյա միաժամանակ լայնամասշտաբ լոքդաունների սահմանումը, դաշնային կառավարության պահանջով եկեղեցիների փակումը, դիմակներ կրելը, տնտեսությունը, որը պարզապես կանգ Է առնում, իսկ այժմ նաեւ՝ պարենամթերքի անբավարարությունը»,-հայտարարել Է լրագրողը: Բայդենը «պարզապես խույս Է տալիս» այս խնդրից, կարծես թե դա նորմալ Է, ամփոփել Է Նոուլզը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի իրադարձությունները եւ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են գլոբալ դեֆիցիտ հրահրել: Դրա հետ մեկտեղ նա Ռուսաստանը եւ Ուկրաինան համարում Է Եվրոպայի «հացի շտեմարանը»: ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին իր հերթին նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի իրադարձությունները կարող են հանգեցնել պարենամթերքի գների աճի եւ սովի՝ աշխարհում:

Ամբողջ աշխարհում դիտվում Է գնաճի արագացում, որը պայմանավորված Է համավարակից հետո արտադրական մատակարարումների շղթաներում խափանումներով, առանձին հումքային ապրանքների պահանջարկի մեծացումով, ինչպես նաեւ գազի եւ նավթի գների սրընթաց աճով: Այսպես, փետրվարի արդյունքներով, ԱՄՆ-ում տարեկան գնաճն արագացել Է մինչեւ 7,9 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն Է դարձել 1982 թվականից ի վեր, եվրոգոտում նաեւ դիտվում Է գների ռեկորդային աճ:

spot_imgspot_img