Պատերազմից խուսափելու միայն մեկ ձեւ կա․ «Հրապարակ»

Պատերազմից խուսափելու միայն մեկ ձեւ կա․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որեւէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար: Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արեւմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։

ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձեւ կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, եւ ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում