Արցախի Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար
01/04/2022 16:04

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: Արցախի Հանրապետության Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար։
«Նորագյուղ համայնքի կանայք հարևաններով միացել և ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար:
Շնորհակալ ենք, մայրեր և տատիկներ», – այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում