Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ
04/04/2022 15:10

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում