Հունաստանը երկրից արտաքսել է Ռուսաստանի 12 դիվանագետների
06/04/2022 13:05

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, Times․am: Հունաստանի կառավարությունը ոչ ցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 12 աշխատակցի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն։
«Հունաստանի կառավարությունը ոչ ցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակիցների», – ասված է ԱԳ տարածած հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան համարժեք քայլի կդիմի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում