Կրեմլը ողջունում է Փաշինյանի և Ալիևի որոշումը

Կրեմլը ողջունում է Փաշինյանի և Ալիևի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: Կրեմլը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին որոշումը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը դրական է արձագանքել Երևանի և Բաքվի որոշմանը։

Պեսկովի խոսքերով՝ բանակցությունները կարող են երկար տևել, սակայն ձգտումը դեպի խաղաղություն դրական և ողջունելու փաստ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում