ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: ՄԻԳ-31 կործանիչն աղետի Է ենթարկվել Լենինգրադի մարզում: Այդ մասին ապրիլի 8-ի ցերեկը հաղորդել են Ռուսաստանի զինվորականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք նշել են, որ կործանված ինքնաթիռի անձնակազմն ինքնանետվել Է, նրանց հետեւից թռչել են փրկարար ուղղաթիռները:
Զինվորականների խոսքով՝ պատահարի պատճառ կարող Էր լինել տեխնիկական անսարքութունը: