Բանակցություններում այլևս Արցախի հիմնահարց գոյություն չունի, սեղանին դրված է Հայաստանի հարցը
09/04/2022 12:15

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, Times․am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, նշեց, որ ՀՀ երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունը բանակցում էր միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, բայց այս իշխանություններն այդ հարցը փակեցին:
«Նախկինում սեղանին դրված միակ հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցն էր, այսօր, երբ այս իշխանութունն է բանակցում, սեղանին այլևս Արցախի Հանրապետության հարց գոյություն չունի, սեղանին դրված է Հայաստանի հարցը. սա է այս իշխանության բանակցությունների առանցքը, այս իշխանություններից այլ բան ակնկալելն անիմաստ է»,- նկատեց պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում