ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել տեսակցությունների պարբերականությունը և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են:

Ամատունու խոսքով` հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում