Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու հումանիտար խնդիրների մասին
11/04/2022 19:53

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում