Առինջ գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտ երկու ավտոմեքենա է այրվել
15/04/2022 09:55

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: Ապրիլի 15-ին՝ ժամը 01:46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:01-ին, մարվել՝ 02:07-ին: Մասամբ այրվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի սրահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում