-1.9 C
Yerevan

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ամբիցիաների պատճառով տուժում են ՀՀ շահերը. ՌԴ դեսպանը՝ Մինսկի խմբի մասին

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, Times․am: Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձևաչափում, սակայն արևմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հարցազրույցի շրջանակներում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես չէի ասի, որ Ռուսաստանը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Մենք այս ձևաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ դրանից հրաժարվում ենք։ Ինչպես ասաց մեր նախարարը, խնդիրը կապված է Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել։ Պետք է նշեմ, այդ մասին խոսել է նաև մեր նախարարը, որ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսևորում է Արևմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձևաչափերին, այդ թվում՝ այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն՝ նրանց ամբիցիաների, աշխարհաքաղաքական շահերի պատճառով քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձևաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։ Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը, զոհ են գնում աշխարհաքաղաքական և այլ շահերի», – ասել է նա։ 

spot_imgspot_img