Ֆիլիպիններում արևադարձային ցիկլոնի պատճառով զոհերի թիվը հասել է 167-ի
16/04/2022 12:51

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: «Ագատոն» արևադարձային ցիկլոնի պատճառով Ֆիլիպիններում մահացածների թիվը հասել է 167-ի, 110 մարդ անհետ կորած է համարվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ, տարերային աղետի հետևանքով տուժածների թիվը հասել է 2 միլիոնի:
Ֆիլիպիններում ցիկլոնի հետևանքով գրանցվել են հեղեղումներ 787 բնակավայրերում, ինչպես նաև 89 սողանք: Երկրի 76 քաղաքում խաթարված է էլեկտրամատակարարումը, վնասվել է ավելի քան 10 հազար տուն, որոնցից 664-ն ամբողջությամբ ավերված են:
Ֆիլիպինների 192 քաղաքում դասերը դադարեցված են դպրոցներում:
Նշվում է, որ «Ագատոն» ցիկլոնը Ֆիլիպինների գյուղատնտեսությանն ավելի քան 4.6 մլն ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում