Զելենսկին հայտարարել է Մոսկվայի հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին
16/04/2022 22:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կդադարեցնի բանակցությունները Մոսկվայի հետ, եթե վերջինս Մարիուպոլում ոչնչացնի ուկրաինական զինվորականներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մարիուպոլը կարող է լինել ինչպես տասը Բորոդյանկա և ես ուզում եմ շեշտել, որ մեր զինվորականների ոչնչացումը վերջ կդնի բոլոր բանակցություններին»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի ԶՈւ ծովային հետևակի 1026 զինծառայողների գերի հանձնվելու մասին, որոնց թվում 162 սպա և 47 կին զինծառայող։ Գերի հանձնվածներից 151 հոգի եղել են վիրավոր և ուղարկվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում