Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հրաժարվելու հարցը
17/04/2022 00:05

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, Times․am: Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հրաժարվելու հարցն ու Ղրիմի կարգավիճակը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ քննարկումը կկայանա միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն դադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում և դուրս բերի զորքերն իրենց տարածքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում