ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Մոսկվայում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Կրեմլը։
Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման հարցերը։