-1.9 C
Yerevan

Ե՛վ Դավիթ Տոնոյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը ստում են․ Մովսես Հակոբյան

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերից կալանքի տակ է, շարունակում է քրեակատարողական հիմնարկից հայտարարություններ անել։

Այսօր նա իր հայտարարությունում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած խոսքին, թե ինքը պատերազմի ժամանակ է առաջին անգամ իմացել, որ զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա։

Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գլխավոր ռազմական տեսուչ աշխատած Մովսես Հակոբյանը, hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը՝ սաղավարտների եւ զրահաբաճկոնների խնդրի մասին, նշեց՝ այդ հարցի վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանն է ստում, եւ Դավիթ Տոնոյանը․

«Տոնոյանը պիտի, որպես պաշտպանության նախարար, հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ։ Երկրորդ․ զինված ուժերը, առկա ուժերը եւ այն անձնակազմը, ովքեր կցագրված են, պատերազմի ժամանակ՝ բոլորի համար սաղավարտ եւ զրահաբաճկոն եղել է, չի եղել կամավորականների համար, որն ապօրինի է։ Կամավորական ջոկատներն ապօրինի կառույցներ են, չի նախատեսվում ոչ մի օրենքով, ոչ մի հրամանագրով։ Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ եւ զրահաբաճկոն չի տրամադրվել։ Բանակի քանդման, մեր պարտության հիմքն է դրել կամավորական ջոկատների գնալը, շատ վատ բան եմ, չէ՞, ասում․․․ դա մեծ վնաս էր»։

spot_imgspot_img