Փորձագետները նշել են ռուսական այն զենքերը, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին

Փորձագետները նշել են ռուսական այն զենքերը, որոնք անհանգստացնում են ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են մնալ աշխարհում լավագույններից մեկը։ Ռուսական բանակի զինանոցում կան ժամանակակից հրթիռներ և ուղղաթիռներ։ Այս մասին գրել է ամերիկյան 19FortyFive պարբերականի մեկնաբան Բրենտ Իստվուդը, նշելով ռուսական 5 զենքերը, որոնք անհանգստացնում են ամերիկյան զինվորականներին։

Ցուցակը գլխավորում է «Посейдон» միջուկային տորպեդը։ Նշվում է, որ այն կարող է օգտագործվել ԱՄՆ ծովափնյա քաղաքները հարվածելու համար։ Տորպեդը մտնում է К-329 «Белгород» սուզանավի զինանոցի մեջ։

Իստվուդը նշել է նաև զենիթահրթիռային С-400 «Триумф» համակարգը, որը կարող է խոցել հակառակորդի թռչող սարքերը, թևավոր և բալիստիկ հրթիռները։

Ցուցակում հաջորդը զենիթահրանոթային «Панцирь-С1» համակարգն է, որը կարող է ոչնչացնել հակառակորդի գերճշգրիտ հրթիռները։

4-րդ տեղում է հարվածային-հետախուզական Ми-28НМ (գիշերային սուպերորսորդ) ուղղաթիռը, որը Ми-28Н ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է։ Ուղղաթիռը կրում է «Атака» հակատանկային հրթիռներ։

Ցուցակում տեղ է գտել նաև МБР РС-24 «Ярс» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կրում է 6 հատ իրարից բաժանվող մարտագլխիկներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում