Մենք չենք պատրաստվում Ուկրաինայում փոխել իշխանությունը․ Լավրով
19/04/2022 14:34

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: Մոսկվան մտադրություն չունի Ուկրաինայում փոխելու իշխանությունը, ուկրաինացիները պետք է ունենան ընտրության ազատություն։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, India today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք բազմիցս ասել են, որ չենք պատրաստվում Ուկրաինայում փոխել վարչակազմը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ուկրաինացիներն իրենք որոշեն, ինչպես են ցանկանում ապրել հետագայում։ Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ ունենան ընտրելու ազատություն»,-խոստացել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում