Պետք է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողությունների․ Մեդվեդև
19/04/2022 20:56

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ ընդլայնվելն ուղղակի խոսքեր չեն, այն հստակ վտանգ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նրա կարծիքով, պետք է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողությունների։
Մեդվեդևը նշել է, որ անհրաժեշտ է մշակել համակարգ, որը թույլ կտա Ռուսաստանին ապահովել ժամանակակից զինատեսակներով։
«Դրա համար անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաներով հագեցած հուսալի և հզոր տեխնիկա, թե՛ ռազմական, թե՛ երկակի նշանակության բնագավառում»,-հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում