ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, Times․am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին գթասրտորեն վերաբերվել Մարիուպոլում գերիների ընկած բրիտանացիներին, բայց չի խոսել նրանց հնարավոր փոխանակման մասին, հայտնում է ТАСС-ը։
Ապրիլի 18-ին բրիտանացի գերիներ Շոն Պիններն ու Էյդեն Էսլին խնդրել էին Ջոնսոնին իրենց փոխանակել ուկրաինական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ, որը ձերբակալվել էր Ուկրաինայում։
Պինները հայտարարել էր, որ եթե Բրիտանիայի վարչապետն իրոք մտահոգվում է իր քաղաքացիներով, ապա ճնշում կգործադրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։