ԱՄՆ-ն Չինաստանի բանակի կողմից ՌԴ զինված ուժերին օժանդակելու նշաններ է տեսնում
21/04/2022 23:07

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Սպիտակ տունը Չինաստանի բանակի կողմից օժանդակության նշաններ է տեսնում Ռուսաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Վաշինգտոնի կարծիքով՝ օժանդակությունն իրականացվում է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով։
Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպը զգուշացրել էր Չինաստանին այն մասին, որ կլինեն հետևանքներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից, եթե Չինաստանը ռազմական օգնություն ցուցաբերի Մոսկվային, կամ աջակցի վերջինիս շրջանցելու պատժամիջոցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում