Սպանություն՝ Նալբանդյան գյուղում. սպանվածի փեսան ձերբակալվել է․ տեսանյութ

Սպանություն՝ Նալբանդյան գյուղում. սպանվածի փեսան ձերբակալվել է․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ նույն գյուղի 44-ամյա բնակիչը, իր անվամբ գրանցված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է տանտիրոջ, նրա կնոջ և որդու ուղղությամբ, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ ստացած տանտերը՝ 68-ամյա Էդիկ Մարտիրոսյանը, մահացել է, նրա 40-ամյա որդին և 71-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացրել հրացանը՝ 6 փամփուշտներով: Նա ձերբակալվել է:

Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում