Իշխող ռեժիմը խաղաղություն է առաջարկում Փաշինյանի իշխանության պահպանման դիմաց. տեսանյութ

Իշխող ռեժիմը խաղաղություն է առաջարկում Փաշինյանի իշխանության պահպանման դիմաց. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Հայաստանի իշխող ռեժիմը խաղաղություն է առաջարկում Փաշինյանի իշխանության պահպանման դիմաց: News.am-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հայաստանի իշխանություններն ինչի՞ դիմաց են խաղաղություն առաջարկում, մեր տարածքների՞ դիմաց, մեր տղաների կյանքի՞ դիմաց»,- հարցրեց նա։ Վանեցյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի պատճառը իշխանությունների վարած քաղաքականությունն է:

«Փաշինյանը Պուտինին չի հանդիպել, տարբեր խաղեր էր խաղում գերտերությունների հետ»,- հիշեցրեց նա։ Նա վստահություն հայտնեց, որ պատերազմ չի լինի. «Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմ չեն սկսի՝ գիտակցելով, որ արդյունքի չեն հասնելու։ Չեն կարող 21-րդ դարում ժողովրդի ցեղասպանություն իրականացնել, միջազգային հանրությունը դա թույլ չի տա»,- ընդգծեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում