Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը լարվածություն ստեղծելու փորձ է

Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը լարվածություն ստեղծելու փորձ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պաշտոնական Բաքվի ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականության նպատակը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը խափանելն է.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։

Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում