Պարտավորված ենք պաշտպանել ՀՀ անկախությունն ու տարածքային ամբողջականությունը. Փարիզի քաղաքապետ
24/04/2022 12:06

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Պարտավոր ենք պաշտպանել Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Անն Իդալգոն:
«Առավոտյան մենք հարգանքի տուրք ենք մատուցում 107 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք հիմա ավելի, քան երբևէ, պարտավորված ենք նրանց առաջ՝ պաշտպանելու Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Փարիզի քաղաքապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում