Այսօր ՀՀ պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան․ Քոչարյան
24/04/2022 14:49

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Սիրելի հայրենակիցներ,
Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»-գրել է Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում