Սփյուռքն իր զորակցությունն է հայտնում ընդդիմությանը և մայիսի 1-ին հրավիրում հավաքի
30/04/2022 13:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: Հայկական սփյուռքն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ընդդիմության ծավալած բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ապագային սպառնացող փաշինյանական իշխանության։
Այսպես` Կանադայի Վանկուվեր, Մոնրեալ, Տորոնտո և Քեմբրիջ քաղաքների Հայ կենտրոններում մայիսի 1-ին` այնտեղի ժամանակով , ժամը 1։00-ին «Զարթնի՛ր լաո» խորագրով զորակցական հավաքներ տեղի կունենան։
«Բոլորս խուռներամ շարքերով». մայիսի 1֊ին, աշխարհի ամեն անկյունից հայերը կմիանան Հայաստանի պայքարող ժողովրդին և մասնակից կդառնան մայր Հայաստանին և Արցախին աջակցող ակցիաներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում