4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք
02/05/2022 08:45
![4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/2c3c26b31c3b655f790f11f554206126.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում