Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ
04/05/2022 09:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Ֆրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ օգտագործում են ոգելից խմիչքներ…
Այս փաստով կարելի է հաստատել, որ ոստիկանության անմարդկային բիրտ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների գլխին հարվածներ հասցնելը, երիտասարդ աղջկա ձեռք կոտրելը, պայմանավորված է նաև ոստիկանների՝ ծառայությունն իրականացնելու պահին, ոչ սթափ վիճակում գտնվելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում