Մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան
10/05/2022 09:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, Times․am: Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,-հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում