Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
11/05/2022 19:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:
«Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, և արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»,-ասաց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում