3.1 C
Yerevan

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է,...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

«Ռուսաստանը կարող է առաջին միջուկային հարվածը հասցնել: Դա տեղի կունենա, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի Դաշնության գոյությանը»,- պարզաբանել է Ժուրավլյովը։

Ավելին, ըստ նրա, այսօր ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։

«Պարզապես ոչ իրենց տարածքում: Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհանգեցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում. նրանք իրենց ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայի պատերազմի շնորհիվ»,- ասել է պատգամավորը։

spot_img
spot_img