Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է՝ հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատարը․ Սաղաթելյան
![Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է՝ հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատարը․ Սաղաթելյան](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/926c1b3edc238ecadda625ca1c07e1f9.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, Times․am: Ակնհայտ ագրեսիվ ոստիկանները, տեղեկություն կա, որ օլիգարխներից են ֆինանսավորվում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում լրագրողների հետ զրույցում։
«Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատար անձը և ամեն ինչ անելու է, որ Ոստիկանությանը ներքաշի ապօրինի գործողությունների մեջ, որովհետև նրա միակ հենարանը մնացել է Ոստիկանույթունը։ Ես լ իրենց վստահեցնում եմ, որ երկար չեն կարող»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ բռնարարքներ գործողներին ֆինանսավորող օլիգարխների անուններն ինքը բազմաթիվ անգամ հնչեցրել է և կոչ արել դադարեցնել ֆինանսավորել այդ գործունեությունը, ֆեյքերի ֆաբրիկաները, քանի որ բոլորը հատ-հատ հայտնի են։
«Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իր կյաննք այլ կերպ չի պատկերացնում ու Ոստիկանությունը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը ակնհայտ ձևակերպված փաստ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում