12.1 C
Yerevan

«Ինքս ինձանից կարո՞ղ եմ փախուստի դիմել․ Հայաստան եմ վերադարձել պատերազմի օրերին՝ երեք տղա երեխաներով». Ավետիք Չալաբյանի խոսքը դատարանում

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, Times․am: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ։ Կիրակի օրը` ս.թ. հուլիսի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյաի) հրապարակեց իր որոշումը, որով մասնակի բավարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի երկարաձգման միջնորդությունը։

«Ես ինչպե՞ս կարող եմ վարույթին խոչընդոտել, եթե վարույթն ավարտել եք: Ի՞նչ կարող եմ ես անել: Եթե դուք վարույթն ավարտել եք, ուրեմն դատախազի կողմից առաջարկված գործողությունները փաստացի ավարտել եք, արդեն չկա որևէ տրամաբանական գործողություն, որին ես կարող եմ խոչընդոտել: Ի միջի այլոց, ոչ էլ ցանկություն ունեմ: Այս գործի նյութերը բավարար են, որովհետև այս գործի նյութերը ցանկացած խելամիտ դատարանում ի վերջո կբերեն իմ արդարացման, այս քայլերը հերթով կբերեն նրան, որ հանցակազմը բացակայում է»,-կալանքի երկարացման դռնբաց նիստում իր ավարտական ելույթի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը:

Ավելի վաղ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան այն բանից հետո, երբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։

«Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, որը հինգ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, երկու բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, մեծ ընտանիքի հայր է, չորս երեխաների հիմնական կերակրող, երկու տարեց ծնողների խնամակալ: Գրել եք այս ամենը՝ ընդամենը գրելու համա՞ր: Ո՞նց ես կարող եմ փախուստի դիմել: Ինքս ինձանից ես կարո՞ղ եմ փախուստի դիմել: Մի մարդ, որը Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին՝ երեք տղա երեխաներով: Մեր երկրի բնակչության զգալի մասը իր երեխաների փախցնում է: Երեք տղա երեխաներով Հայաստան եմ վերադարձել, որ փախչե՞մ Հայաստանից»,-ասել է Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ այս միջնորդությունը ցանկացած երկրում իրավական պրակտիկայում ուղղակի զավեշտ կլիներ: 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...