18.1 C
Yerevan

Գրպանահատություն` 33 համարի ավտոբուսում. 1 շաբաթ է անցել, ՔԿ-ն տուժողին նորից պետք է հարցաքննի

Նմանատիպ

Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական...

Հսկա աստերոիդ` Երկրի և Լուսնի միջև

Երկրի և Լուսնի ուղեծրերի մեջտեղով բավական մեծ աստերոիդ է...

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, Times․am: Հուլիսի 4-ին 24News-ին էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ 33 համարի ավոտբուսից (4530 S պետհամարանիշով) գրպանահատը գողացել էր իր դրամապանակը։

Դեպքի առթիվ քաղաքացին դիմել էր ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկվել էին քննչական կոմիտե։

ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ գործով նյութերը կազմել են, տուժողը կկանչվի հարցաքննության։

Նրա խոսքերով՝ դեռևս կասկածյալներ չկան այս գործով, և որ տուժողը պետք է հարցաքննվի՝ գրպանահատին նկարագրելու համար։

Դեպքից տուժած քաղաքացին 24News-ին նաեւ հայտնել էր, որ ավտոբուսում ամրացված է եղել տեսախցիկ, սակայն ոստիկաններին չի հաջողվել օգտագործել որևէ տեսագրություն, քանի որ տեսախցիկը միացված չի եղել։

24News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն ասել էր, որ 33 համարի ավտոբուսում տեղադրված է տեսախցիկ, սակայն դեռևս միացումներ չեն տրվել՝ տեսագրում ապահովելու համար, իսկ տեսախցիկների միացումներ տալը նախատեսված է 100 դրամանոց արկղերի տեղադրմանը զուգահեռ։ Ըստ նրա՝ սա ժամանակավոր լուծում է լինելու մինչեւ հիմնական միասնական վճարային համակարգի ներդրումը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Նորագավիթի պուլիկլինիկայի դիմացի կանգառում։

spot_imgspot_img