ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, Times․am: Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։ Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, հրամանատարի տեղակալ է։